Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԱՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2019 թվականի N 67-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 28.12.2018 թ. հ. 1101/13779, 11.03.2019 թ. հ. 1101/02205 և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպանի գրությունները`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ` ի նշանավորումն եվրոպական մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչել Եվրոպայի հրապարակ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ            Հ. Մարության

 

 

pin
Երևանի ավագանի
19.03.2019
N 67-Ն
Որոշում