Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ստեղծված պայմաններում պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների ծանր սոցիալական վիճակը, ելնելով ազգային արժեքների վերաիմաստավորման շրջանում նրանց ավանդի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դրսևորման անհրաժեշտությունից և նպատակ ունենալով հանրապետության անցումային շրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից դարձնել ավագ սերնդին,  որոշում եմ.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` ապահովել պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող համապատասխան ակտերի ընդունումը:

2. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներին` օգտագործել իրենց տարածքներում բնակվող պատերազմի և զինված ուժերի վետերանների ներուժը, ռազմական կառույցների ձևավորման, զորակոչի անցկացման և դրա կարևորության քարոզչության գործում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի միությանը համապատասխան աշխատանքային տարածք տրամադրելու հարցը:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` պարբերաբար եթերում տեղ հատկացնել պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերաններին վերաբերող հաղորդումներին` նրանց պրոբլեմներին լայն հասարակական հնչեղություն տալու համար:

5. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանության վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անհայտ զինվորի և երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանների խնամքն ու պահպանությունը ուժեղացնելու համար:

6. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 դեկտեմբերի 1992 թվական

ՆՀ-183

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.12.1992
N ՆՀ-183
Հրամանագիր