Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 316-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Սահմանել, որ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը կատարվում է օրական 3000 դրամի չափով, ամսական միջին ծանրաբեռնվածությունը 16 օր, իսկ զինծառայողների թիվը` նախորդ տարվա փաստացի թվի միջինով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի մարտի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 4

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 316-Ն
Որոշում