ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2019 թվականի N 348-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել նոր անդամներով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 4-ի
N 348-Ա որոշման
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՈՂ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Բ. Տեր-Գրիգորյան - ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ
Ք. Ասատրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
է. Տարասյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Մելիքյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Պոդոսյան - ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Հովհաննիսյան - «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)