ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2019 թվականի N 347-Ա
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:
2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 4-ի
N 347-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ
Ա. Գրիգորյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Կ. Կույումջյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և
ժողովրդագրության բաժնի պետ
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 02.08.2019 թիվ 1041-Ա որոշում)