Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 փետրվարի 2018 թվականի N 457-Ա

 

i

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 2-ով հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովի ձևավորման և գործունեության մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 1776-Ա հրամանը:

 

Հայաստանի Հանրապետության

     առողջապահության նախարար     Լ. Ալթունյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի փետրվարի 21-ի

թիվ 457-Ա հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցով կարգավորվում են բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց (այսուհետ` Շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, սույն հրամանով և այլ իրավական ակտերով:

3. Բժշկական ցուցումների առկայության դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա Հանձնաժողովը սույն ուղեցույցին համապատասխան տրամադրում է` պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

4. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում:

5. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրի գործողության ժամկետը մեկ ամիս է` տրման օրվանից:

 

II. ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Շահառուի բուժօգնության համար ուղեգիր տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձևավորված և գործող Հանձնաժողովների կողմից (այսուհետ` Հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություններ):

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

i

8. Հանձնաժողովը կազմված է առնվազն 5 անդամից`

8.1 Հանձնաժողովի նախագահ կարող է լինել բժշկական կազմակերպության տնօրենը կամ տնօրենի բուժական գծով տեղակալը, մարզպետարանի ներկայացուցիչը, Երևան քաղաքի դեպքում` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը,

8.2 քարտուղար,

8.3 առնվազն երեք անդամ:

i

9. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի, համայնքապետարանի, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև` հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ի հանձնաժողովում` առողջապահության նախարարության ներկայացուցիչ:

9.1 Հանձնաժողովի նիստերի խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պոլիկլինիկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների քվոտաների քանակը և առավելագույն գումարի չափաքանակը հաստատելու մասին» թիվ 167-Ա հրամանով տվյալ հանձնաժողովին կցված բժշկական կազմակերպության ներկայացուցիչը:

(9-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

i

10. Հանձնաժողովը ձևավորում և դրա գործունեության աշխատակարգը հաստատում է հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպության հիմնադրի անունից հանդես եկող մարմնի ղեկավարը` համապատասխան մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը` սույն մեթոդական ուղեցույցի դրույթներին համապատասխան:

10.1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 2-ի 9.3 ենթակետով առողջապահության նախարարին տրված իրավասության շրջանակում ստեղծվող հանձնաժողովի լիազորությունները պատվիրակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում սույն կարգով կազմավորված հանձնաժողովին:

10.2 10.1 կետով ձևավորված հանձնաժողովը առաջնորդվում է սույն ուղեցույցով հաստատված ընթացակարգով:

(10-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

 

III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

11. Շահառուն բուժօգնություն ստանալու նպատակով դիմում է ներկայացնում հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություն, որին շահառուն կցագրված է, ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկի` համաձայն Ձև N 1-ի:

i

12. Սույն ուղեցույցի 13-րդ կետի 3-րդ ենթակետով թվարկված շահառուների ցանկում չընդգրկված անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հանձնաժողովին գրավոր միջնորդությամբ կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

(12-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

i

13. Դիմումին կամ գրավոր միջնորդությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) ուղեգիր կամ տեղեկանք, կամ քաղվածք` ամբուլատոր բժշկական քարտից, կամ բժշկական եզրակացություն` տրված հիվանդին բուժող բժշկի կողմից, այդ թվում` անհետաձգելի ցուցումներով հիվանդանոց ընդունված դեպքերում, կամ եզրակացություն` տրված համապատասխան նեղ մասնագետի կողմից կամ դրանց պատճենները,

3) սույն ենթակետում նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի պատճենը` առկայության դեպքում`

ա. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0.01 միավորից մինչև 30.00 միավորը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

բ. 65 և բարձր տարիքի միայնակ կենսաթոշակառուներ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների անդամներ,

դ. ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող հղի կանայք` միայն ծննդալուծումը,

ե. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ,

զ. ժամանակավոր խնամքի հաստատություններում խնամվող երեխաներ,

է. բազմազավակ (4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի անդամներ,

ը. երեխա խնամող միայնակ անձ,

թ. Հայրենական մեծ պատերազմի և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի անդամներ,

ժ. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր) հանդիսացող անձինք, որոնց աշխատավարձը չի գերազանցում հաշվարկային նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը (150 հազար ՀՀ դրամը).

ժբ. Քառօրյա պատերազմի մասնակիցներ:

13.1 Սույն ուղեցույցի 10.1 ենթակետով սահմանված կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում ձևավորված Հանձնաժողովը առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պոլիկլինիկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների քվոտաների քանակը և առավելագույն գումարի չափաքանակը հաստատելու մասին» թիվ 167-Ա հրամանով հաստատված չափաքանակների սահմաններում ընդունում և քննարկում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրված միջնորդագրերը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

(13-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

14. Շահառուի կողմից դիմումին կից ներկայացվող փաստաթղթերով հիմնավորվող տեղեկությունները ներկայացնելու բարդություններ առաջանալու դեպքում Հանձնաժողովը կարող է անձամբ դիմել համապատասխան իրավասու մարմնին` Շահառուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

15. Դիմումները և գրավոր միջնորդությունները ընդունվում են ինչպես թղթային, այնպես էլ` էլեկտրոնային եղանակով, Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում Հանձնաժողովի նախագահին և անդամներին:

16. Հանձնաժողովի կողմից բուժօգնության համար տրված ուղեգիրը կնքվում է համապատասխան հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպության կնիքով:

 

IV. ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

18. Հանձնաժողովի հերթական նիստերը հրավիրվում են շաբաթական մեկ անգամ` դիմումների կամ գրավոր միջնորդությունների առկայության դեպքում:

19. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

20. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

21. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի, անդամների և քարտուղարի կողմից:

22. Հանձնաժողովի նախագահը`

i

1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,

2) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

3) մասնակցում է որոշումների կայացման գործընթացին,

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

(22-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

23. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը Հանձնաժողովը ձևավորող մարմնի որոշմամբ:

24. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,

2) մասնակցում են որոշումների կայացման գործընթացին,

3) ծանոթանում են և ստորագրում Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

25. Հանձնաժողովի քարտուղարը`

i

1) ապահովում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը,

2) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմումը,

3) սույն մեթոդական ուղեցույցով սահմանված կարգով նախապատրաստում է

ա. Շահառուի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ուղեգիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 7-րդ հավելվածով հաստատված Ձև 1-ին համապատասխան,

բ. բուժօգնության ուղեգիրը տրամադրելը մերժելու մասին պատասխան` սույն կարգով հաստատված Ձև 3-ին համապատասխան,

4) ապահովում է բուժօգնությունը կազմակերպելու ուղեգրի կամ ուղեգիրը տրամադրելը մերժելու մասին պատասխանի տրամադրումը դիմումատուներին սույն մեթոդական ուղեցույցի հաստատված Ձև 3-ին համապատասխան` առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով,

5) կատարում է համապատասխան նշում սույն մեթոդական ուղեցույցի Ձև 2-ով հաստատված գրանցամատյանում:

(25-րդ կետը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

26. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Դիմումները և գրավոր միջնորդությունները քննարկվում են առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերը քննարկվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ արտահերթ:

28. Դիմումները կամ գրավոր միջնորդությունները քննարկվում են, և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա Հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում:

29. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների կեսից ավելի կողմ ձայներով:

30. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

31. Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

32. Հանձնաժողովի կողմից կայացվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) բավարարել շահառուի դիմումը և տրամադրել ուղեգիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 7-րդ հավելվածով հաստատված Ձև 1-ին համապատասխան,

2) մերժել շահառուի դիմումը և տրամադրել պատասխան` սույն մեթոդական ուղեցույցի հաստատված Ձև 3-ին համապատասխան:

33. Հանձնաժողովի կողմից բուժօգնության համար տրված ուղեգիրը կնքվում է համապատասխան բժշկական կազմակերպության կնիքով:

34. Շահառուի բուժօգնությունը կազմակերպելու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրումը կարող է մերժվել, եթե.

ա. ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն մեթոդական ուղեցույցի 13-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմաններին և պահանջներին,

բ. պացիենտն արդեն իսկ ընդունվել է բժշկական կազմակերպություն, գտնվում է բուժման մեջ կամ դուրս է գրվել, բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերի,

գ. բուժման վճարովի եղանակը ընտրելուց և վճարովի ծառայությունների պայմանագիրը կնքելուց կամ համապատասխան վճարումները կատարելուց հետո,

դ. բացակայում են կամ պատշաճ ներկայացված չեն բժշկական ցուցումները,

ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 9.3-րդ կետով սահմանված կարգով հաստատված չափաքանակների սպառման դեպքում,

զ. տվյալ տարվա ընթացքում շահառուն արդեն մեկ անգամ Հանձնաժողովի կողմից ուղեգրվել է հիվանդանոցային բուժօգնության:

 

Ձև 1

 

i

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

___________________________________ԻՑ

ՀԱՍՑԵ ____________________________________

ՀԵՌԱԽՈՍ ____________________________

 

ԴԻՄՈՒՄ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________

 

[] Հայտնում եմ, որ ես (պացիենտը) չեմ (չի) գտնվում բուժման մեջ բժշկական կազմակերպությունում կամ դուրս չեմ (չի) գրվել

[] Հայտնում եմ, որ կապված անհետաձգելի հիվանդանոցային բուժման հետ` ես (պացիենտը) գտնվում եմ (է) բուժման մեջ բժշկական կազմակերպությունում կամ դուրս եմ (է) գրվել

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

[] պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ

[] բժշկական փաստաթուղթ, անհետաձգելի դեպքերում` տեղեկանք տրված տվյալ բժշկական կազմակերպության կողմից

[] ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0.01 միավորից մինչև 30.00 միավորը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ

[] 65 և բարձր տարիքի միայնակ կենսաթոշակառու

[] փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամ

[] ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող հղի կանայք` միայն ծննդալուծումը,

[] Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ,

[] ժամանակավոր խնամքի հաստատություններում խնամվող երեխաներ,

[] բազմազավակ (4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի անդամ

[] երեխա խնամող միայնակ անձ

[] Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված

անձանց ընտանիքի անդամ

[] բուժաշխատող

[] որոշակի բնակության վայր չունեցող կամ անօթևան անձինք

[] Քառօրյա պատերազմի մասնակիցներ

[] այլ փաստաթղթեր` ըստ շահառուի հայեցողության

 

ԴԻՄՈՂ` _____________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

___________________

                                               (օր, ամիս, տարեթիվ)

 

(1-ին ձևը փոփ. 06.03.2019 թիվ 550-Ա որոշում)

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԳՐԱՎՈՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|N|Պացիենտի|Միջնոր- |Հասցե    |Ախտորոշում|Հանձնաժողովի|Ստացող (անձը   |

| |անուն,  |դություն|         |          |որոշում     |հաստատող       |

| |ազգանուն|        |         |          |            |փաստաթղթի      |

| |        |        |         |          |            |տվյալներ,      |

| |        |        |         |          |            |ստորագրություն)|

|_|________|________|_________|__________|____________|_______________|

|_|________|________|_________|__________|____________|_______________|

|_|________|________|_________|__________|____________|_______________|

._____________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ ________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն կնիք

(առկայության դեպքում))

 

Ձև 3

 

ՈՐՈՇՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

պարոն (տիկին) ______________

______________

 

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ստանալու Ձեր դիմումը (........գրավոր միջնորդությունը) (ընդգծել) մերժվել է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովի որոշմամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի________ -ի N ______ հրամանով հաստատված հավելվածի 35-րդ կետի __________ ենթակետը:

 

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`     անուն, ազգանուն, ստորագրություն

                                   

Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.02.2018
N 457-Ա
Հրաման