Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2019 թվականի N 366-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի ապրիլի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, ցուցահանդեսի ցուցանմուշների տեղափոխման, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների մատուցման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Սեդրակյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

5) Խաչատուր Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի ապրիլի 10-ին` Երևան-Ստրասբուրգ և ապրիլի 11-ին` Ստրասբուրգ-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 15.04.2019 թիվ 406-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. ապրիլի 9-ի

N 366-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (04.04.2019 թ.-11.04.2019 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական

                         վարչության արտոնագրային բաժնի 3-րդ քարտուղար

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (04.04.2019 թ.-11.04.2019 թ.)

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Խ. Ադումյան        - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (07.04.2019 թ.- 11.04.2019 թ.)

 

    Կ. Վանյան          - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Սեդրակյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Թումասյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (07.04.2019 թ.-11.04.2019 թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ա. Մուրադյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Պետրոսյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Սուքիասյան      - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գզիրյան         - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Ասլանյան        - «Թերթ էյ էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Պապյան          - «Առաջին էյ էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.04.2019
N 366-Ա
Որոշում