09.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2019 թվականի թիվ 19-Ն
«ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 122-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)
2. Հաստատել «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
(վերնագիրը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մարտի 20-ի
թիվ 19-Ն որոշման
Նկար
Բաժին 1. Մորթատու գազանաբուծության մասին
(գլուխ)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Աղվես|Բևեռաղվես |Ջրաքիս|Այլ|
| |ծածկագիրը| | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|Ա |Բ |1 |2 |3 |4 |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա|100 | | | | |
|էր, ընդամենը | | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|Ընթացիկ տարում ծնված մատղաշներ,|105 | | | | |
|ինչպես նաև գնվածներ, դրանցից` | | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|անկել է |105.1 | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|վաճառվել է |105.2 | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|մորթվել է մորթի ստանալու համար |105.3 | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|Ընթացիկ տարվա հունվարի 1-ին |110 | | | | |
|առկա է, ընդամենը, որից` | | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|մեծահասակ արուներ |110.1 | | | | |
|_______________________________|_________|_____|__________|______|___|
|մեծահասակ էգեր |110.2 | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_»____________ 20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մարտի 20-ի
թիվ 19-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մորթատու գազանաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «100» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:
7. «105» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են ընթացիկ տարում ծնված և գնված գազանների քանակը:
8. «105.1», «105.2» և «105.3» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր անկած, վաճառված և մորթի ստանալու համար մորթված գազանների քանակը:
9. «110», «110.1» և «110.2» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:
(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 23-Ն որոշում)