Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱ ...

 

09.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2019 թվականի թիվ 22-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 28-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

    խորհրդի նախագահ`             Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի                              |Տողի      |Չափման  |Ընդամենը |

|անվանումը                              |ծածկագիրը |միավորը |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ա                                      |Բ         |Գ       |1        |

|_______________________________________|__________|________|_________|

|Տնտեսությունների թիվը` կենդանի ունեցող |100       |միավոր  |         |

|և  չունեցող, ընդամենը, որից`           |          |        |         |

|                                       |          |        |         |

|_______________________________________|__________|________|_________|

|բացակայող տնտեսությունների թիվը        |100.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը,  |105       |գլուխ   |         |

|որից`                                  |          |        |         |

|_______________________________________|__________|________|_________|

|կովեր                                  |105.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|արտադրող ցուլեր                        |105.2     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|բանող եզներ                            |105.3     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|երինջներ 1-ից մինչև  2 տարեկան         |105.4     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|երինջներ 2 տարեկանից բարձր             |105.5     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից   |105.6     |- `'-   |         |

|բարձր                                  |          |        |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Խոզեր, ընդամենը, որից`                 |110       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|մայր խոզեր հիմնական հոտի               |110.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|էգ խոզեր կազմալրման համար` 4 -12       |110.2     |- `'-   |         |

|ամսական                                |          |        |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը, որից` |115       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|մաքիներ                                |115.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|շիշակներ                               |115.2     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Այծեր, ընդամենը, որից`                 |120       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|մայր այծեր                             |120.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ձիեր, ընդամենը, որից`                  |125       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|զամբիկներ 3 տարեկան և  ավելի           |125.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ճագարներ, ընդամենը, որից`              |130       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|մայր ճագարներ                          |130.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Թռչուններ, ընդամենը, որից`             |135       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|ածան հավեր                             |135.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Մորթատու գազաններ, որից`               |140       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|մայրեր                                 |140.1     |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Մեղվաընտանիքներ                        |145       |հատ     |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ավանակներ                              |150       |գլուխ   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Ջորիներ                                |155       |- `'-   |         |

|_______________________________________|__________|________|_________|

|Գոմեշներ                               |160       |- `'-   |         |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                 ___________________   _________________

                              (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ)` ___________________ __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»___________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 28-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ` հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ»105.1-105.6» ծածկագրերով տողերում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

6. «105.2» ծածկագրով տողում լրացվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

7. «105.3» ծածկագրով տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

8. «105.4» ծածկագրով տողում լրացվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

9. «105.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

10. «110» ծածկագրով տողում լրացվում է խոզերի գլխաքանակը:

11. «110.1» ծածկագրով տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

12. «110.2» ծածկագրով տողում լրացվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

13. «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

14. «115.1» ծածկագրով տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

15. «115.2» ծածկագրով տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

16. «120», «125», «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար` այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը, իսկ «120.1», «125.1»,»130.1» և «140.1» ծածկագրերով տողերում համապատասխանաբար` այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների մայրական կազմի գլխաքանակը:

17. «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ «135.1» ծածկագրով տողում` ածան հավերի գլխաքանակը:

18. «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր մեղվաընտանիքների (փեթակների) թիվը, «150», «155» և «160» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար` ավանակների, ջորիների և գոմեշների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 28-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.03.2019
N 22-Ն
Որոշում