Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» Ձ ...

 

09.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2019 թվականի թիվ 23-Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 29-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» Ձև թիվ 9-ԳՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

    խորհրդի նախագահ`             Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 23-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը

 

(միավոր)

.__________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                    |Տողի     |Ընդամենը|

|                                       |ծածկագիրը|        |

|_______________________________________|_________|________|

|            Ա                          |    Բ    |    1   |

|_______________________________________|_________|________|

|Առկա տնտեսությունների թիվը             |100      |        |

|__________________________________________________________|

|Գյուղատնտեսական կենդանի չունեցող տնտեսությունների թիվը    |

|__________________________________________________________|

|որևէ  տեսակի                           |105      |        |

|_______________________________________|_________|________|

|խոշոր եղջերավոր կենդանի                |110      |        |

|_______________________________________|_________|________|

|կով                                    |115      |        |

|_______________________________________|_________|________|

|խոզ                                    |120      |        |

|_______________________________________|_________|________|

|ոչխար                                  |125      |        |

|_______________________________________|_________|________|

|այծ                                    |130      |        |

.__________________________________________________________.

 

    Ղեկավար`                 ___________________  __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` ___________________  __________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 29-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 23-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ 9-ԳՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղական վայրերի բնակչության գյուղատնտեսական կենդանիներով ապահովվածությունը» Ձև 9-ԳՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ` հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «100» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է համայնքում առկա բնակչության տնտեսությունների քանակը (միավոր):

6. «105» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է որևէ տեսակի կենդանի չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):

7. «110-130» ծածկագրերով տողերի սյունակ 1-ում լրացվում է համապատասխանաբար` խոշոր եղջերավոր կենդանի, կով, խոզ, ոչխար և այծ, կենդանու տեսակը չունեցող տնտեսությունների քանակը (միավոր):

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 29-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.03.2019
N 23-Ն
Որոշում