Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման`

i

1) 2-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

i

2) 3-րդ կետից հանել «և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի մեկ ներկայացուցիչ» բառերը.

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` հարկային մարմնի սահմանած կարգով: Համապատասխանության եզրակացություն ստացած մոդելների ցանկը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` համապատասխանության եզրակացության տրամադրմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում.».

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«5. Թույլատրել գրասենյակին կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ-դրամարկղային մեքենաների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց տրամադրումը:».

i

5) 5.1-ին կետում «Թույլատրել գրասենյակին» բառերը փոխարինել «Սահմանել, որ» բառերով և ուժը կորցրած ճանաչել 1-4-րդ ենթակետերը.

i

6) հավելվածի 2-րդ կետի առաջին երեք պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գրասենյակ) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ պայմանագրի կնքման միջոցով:

Սույն կետում նշված պայմանագրի ձևը հաստատում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնելու համար գրասենյակի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատողները պետք է համապատասխանեն խորհրդի կողմից սահմանված որակավորման միևնույն չափանիշներին, որոնք հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:».

i

7) հավելվածի 3-րդ կետում «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցամատյան» բառերը փոխարինել «հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնողների գրանցամատյան» բառերով.

8) հավելվածի 4-րդ կետում «տեսչության» բառը փոխարինել «մարմնի» բառով.

i

9) հավելվածի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 9

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 331-Ն
Որոշում