ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2019 թվականի N 387-Ա
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՑ 17-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման ստուգողական առաքելության` 2019 թվականի հունիսի 10-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 468 000 դրամ (չորս հարյուր վաթսունութ հազար), կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացրած ծախսերի նախահաշվի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 10
Երևան