| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 մարտի 2019 թվականի N 360-Լ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում`
1) պայմանագրային հիմունքներով գիտական կենտրոններին և ֆերմերային տնտեսություններին (այսուհետ` շահառու) տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով` համաձայն հավելվածի.
2) շահառուները վերադարձման ենթակա սերմացուները հանձնում են համապատասխան մարզպետարանների տնօրինմանը` հետագա օգտագործման իրավունքով, անվճար հիմունքներով, որոնց վերաբերյալ մարզպետարանները սերմացուների բաշխումը կատարելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձի դեպքում վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին (900011023422):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները շահառուների կողմից կատարելուց հետո դադարում են ծրագրով նախատեսված և ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահառուների միջև կնքված պայմանագրերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ծրագրի իրականացումը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. ապրիլի 10
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 29-ի
N 360-Լ որոշման
 
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|Հ/հ|Շահառուի անունը       |Հատկացված |Հատկացված      |Հետ վերադարձ-  |
|   |(անվանումը)           |սերմացուն |սերմացուի      |նելու ենթակա   |
|   |                      |          |               |սերմացուի      |
|   |                      |          |_______________|_______________|
|   |                      |          |քանակը|արժեքը  |քանակը|արժեքը  |
|   |                      |          |(կգ)  |(դրամ)  |(կգ)  |(դրամ)  |
|___|______________________|__________|______|________|______|________|
|1. |«Գյումրիի սելեկցիոն   |սիսեռ     |   250|  287500|   500|  287500|
|   |կայան» ՓԲԸ            |          |      |        |      |        |
|___|______________________|__________|______|________|______|________|
|2. |Այվազյան Ալբերտ       |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|3. |Գաբոյան Հովհաննես     |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|4. |Գևորգյան  Գևորգ  *    |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   250|  262500|   500|  262500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|5. |Գևորգյան  Հովհաննես   |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|6. |ՀՀ ԳՆ «Երկրագործության|ոլոռ      |   900|  477000|  1800|  477000|
|   |գիտական կենտրոն» ՊՈԱԿ |          |      |        |      |        |
|___|______________________|__________|______|________|______|________|
|7. |Ղազարյան Մամիկոն      |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|8. |Նալբանդյան Էդիկ       |հնդկացորեն|  4200| 2604000|  8400| 2604000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   800|  424000|  1600|  424000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |  3100| 3255000|  6200| 3255000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |  3500| 4025000|  7000| 4025000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|9. |Պետրոսյան Հունան      |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|10.|Սերգոյան Արա          |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   250|  132500|   500|  132500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   100|  115000|   200|  115000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|11.|Ոսկանյան Խաչիկ        |հնդկացորեն|   100|   62000|   200|   62000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոլոռ      |   150|   79500|   300|   79500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   100|  105000|   200|  105000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   150|  172500|   300|  172500|
|___|______________________|__________|______|________|______|________|
|12.|Իվանյան Սևադա         |ոլոռ      |   400|  212000|   800|  212000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   150|  157500|   300|  157500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   200|  230000|   400|  230000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|13.|Մելիք-Թանգյան Նարեկ   |ոլոռ      |   350|  185500|   700|  185500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   200|  210000|   400|  210000|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |սիսեռ     |   200|  230000|   400|  230000|
|___|______________________|__________|______|________|______|________|
|14.|Խաչատրյան Գագիկ       |ոլոռ      |   650|  344500|  1300|  344500|
|   |                      |__________|______|________|______|________|
|   |                      |ոսպ       |   300|  315000|   600|  315000|
|_____________________________________|______|________|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ`                            | 20000|16750000| 40000|16750000|
._____________________________________________________________________.
 
* Ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացուները, որոնք ցանքի համար չեն օգտագործվել և ցանքային պիտանելիությունը համապատասխանում է սերմացուների նկատմամբ սահմանված պահանջներին, ենթակա են նույն քանակությամբ հետ վերադարձման: