Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2019 թվականի N 393-Ա

 

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպվող Բազմաչափ ցուցանիշների կլաստերային հետազոտությունների (MICS) իրականացմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2019
N 393-Ա
Որոշում