ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2019 թվականի N 399-Ա
i
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի ապրիլի 15-17-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Մարդու իրավունքների չափանիշների կիրառումը Ռուսաստանի օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում» խորագրով ամենամյա մասնագիտական վերապատրաստումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Եղիշե Կիրակոսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 12
Երևան