Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2019 թվականի N 404-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. ապրիլի 15-ի

N 404-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2009 թ. հոկտեմբերի 26-ի

N 892-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

 

    Ա. Զեյնալյան       - ՀՀ արդարադատության նախարար

 

    Գ. Բաղրամյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի պարտականությունները կատարող

                         

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարար

                         

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Ս. Պետրոսյան       - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

                           

    Հ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ` Քաղաքային կայուն զարգացման

                         ներդրումային ծրագրի շրջանակներում)

 

    Հ. Սարգսյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ`

                         Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի

                         շրջանակներում)

                         

    Ն. Մարտիրոսյան     - «Երևանի  կառուցապատման ներդրումային ծրագրերի

                         իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային

                         կազմակերպությունների տնօրենի տեղակալ-ծրագրի

                         ղեկավար (համաձայնությամբ)

                         

    Ք. Ղալեչյան        - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

                         (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.04.2019
N 404-Ա
Որոշում