i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 ապրիլի 2019 թվականի N 412-Ա
 
2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարման համար`
Հաստատել 2019 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. ապրիլի 15
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 15-ի
N 412-Ա որոշման
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
 
._____________________________________________________________________.
|NN |ՀՀ պետական կառավարման մարմնի    |Ընկերությունների թիվը` ըստ      |
|ը/կ|անվանումը                       |եռամսյակների                    |
|   |                                |________________________________|
|   |                                |ընդամենը|1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |
|   |                                |        |եռամ-|եռամ-|եռամ-|եռամ-|
|   |                                |        |սյակ |սյակ |սյակ |սյակ |
|___|________________________________|________|_____|_____|_____|_____|
|1. |Պետական գույքի կառավարման կոմիտե|   8    |  2  |  2  |  2  |  2  |
._____________________________________________________________________.