Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2019 թվականի N 394-Լ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 77.210.00927, Արարատի մարզ, Մասիսի ենթատարածք, գյուղ Դարակերտ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` 1-ին ընկերություն): 1-ին ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 1-ին ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 1-ին ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2. «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 38.210.01559, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Իսի Լե Մուլինո 1) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` 2-րդ ընկերություն): 2-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 2-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 2-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

3. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 42.210.02172, ք. Երևան, Շենգավիթ, Մասիսի խճուղի 107/2) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` 3-րդ ընկերություն): 3-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 3-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 3-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

4. 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է համապատասխանաբար վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքով:

6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպվող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար հանձնել վերակազմակերպված ընկերություններին:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) հաստատել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների փոխանցման ակտերը և կանոնադրությունները.

2) ձևավորել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների գործադիր մարմինները.

3) ապահովել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների պետական գրանցումը և օրենքով սահմանված` 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 27.05.02021 թիվ 848-Լ որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 27.05.02021 թիվ 848-Լ որոշում)

(որոշումը փոփ. 27.05.02021 թիվ 848-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 16

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2019
N 394-Լ
Որոշում