Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2019 թվականի N 416-Ա

 

i

ՀԱՅԿ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի 3-րդ հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բժշկական սպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանին 2019 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Հայկ Քոչինյանի և Արա Հովհաննիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Քոչինյանի և Արա Հովհաննիսյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 16

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.2019
N 416-Ա
Որոշում