Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2019 թվականի N 428-Ա

 

i

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանին 2019 թվականի մայիսի 5-7-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Եվրոպական մշակութային օրերի ծրագրի շրջանակներում կայանալիք մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Նազենի Ղարիբյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Արուսյակ Տերչանյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2019
N 428-Ա
Որոշում