Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2019 թվականի N 429-Ա

 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար Մարիամ Գիգոյանին 2019 թվականի մայիսի 8-11-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` Վենետիկի Բիենալե 58-րդ միջազգային արվեստի ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի` Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2019
N 429-Ա
Որոշում