Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

25 մարտի 2019 թվականի N 1 ՊՊ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

i

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը մյուս ծնողի կողմից ներկայացնելու պահանջը սահմանելով` օրենքը որևէ բացառություն չի նախատեսել ծնողների ամուսնալուծված լինելու կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետախուզման մեջ գտնվելու կամ այլ դեպքերի համար:

i

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից: Նույն օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Միևնույն ժամանակ, օրենսգրքով հստակ սահմանվում են երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակում նախատեսելու հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն ծնողը կարող է կորցնել երեխայի հետ կապված իր իրավունքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.

i

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով երեխայի քաղաքացիությունը փոխելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների (ծնողի) համաձայնությունը` անկախ ծնողների ամուսնալուծված լինելու կամ ծնողներից մեկի հետախուզման մեջ գտնվելու կամ որևէ այլ հանգամանքից:

 

    Ոստիկանության գնդապետ        Վ. Օսիպյան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
25.03.2019
N 1 ՊՊ
Պաշտոնական պարզաբանում