Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2019 թվականի N 375-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2018 թվականի համալրման ու ծախսման վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի ապրիլի 4-ի

N 375-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Համաձայն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ) կարող է համալրվել`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով.

4) պետական պաշտոնատար անձանց` ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.

5) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

2. 2018 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, պետական պահուստները համալրվել են 450.12 գրամ ընդհանուր քաշով իրերով, որից 1.38 գրամ մետաղական ոսկով, 448,74 գրամ մետաղական արծաթով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ` պետական գանձարան) ի պահ է ընդունել շուրջ 173.575.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:

3. Փաստորեն, Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի միայն «ե» կետի հիմքով: Այլ աղբյուրներից համալրում տեղի չի ունեցել:

4. Պետական գանձարանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջներով, գնահատել է պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղները` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան:

5. Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1,940,771,431.9 դրամ (N 1 աղյուսակ): Ընդհանուր արժեքի մեջ ներառված չէ պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված` բարձր գեղարվեստական և պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի արժեքը: Թանկարժեք մետաղների գնահատման համար հիմք է ընդունվել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողման գները` արտահայտված դրամով:

6. Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են` ոսկի` 280.4 մլն դրամ, արծաթ` 5.4 մլն դրամ, պլատին` 37.3 մլն դրամ, պալադիում` 23.1 մլն դրամ: N 1 գրաֆիկով ներկայացվում է 2017-2019 թվականների կտրվածքով պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքների դինամիկան:

7. Պետական գանձարանի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների արժեքների արդյունավետ հաշվառման ու կառավարման նպատակով իրականացվել են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստում առկա թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի թվայնացման աշխատանքներ: Շտրիխ կոդերի կիրառման միջոցով թվայնացվել է պետական պահուստի շուրջ 24000 հատ իր` ապահովելով համապատասխան ծրագրային հաշվառումը: Իրականացվել են նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստում առկա թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ֆոտոդարանի ստեղծման աշխատանքներ: Իրերը նկարահանվում են արժեքների թվային բազա ստեղծելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվելու նպատակով: Պետական գանձարանում առկա իրերի մոտավորապես 45 տոկոսը նկարահանվել և տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում:

8. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն` պետական գանձարանը լիազորված է իրականացնելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների) հաշվառումն ու կառավարումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 487-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` սահմանված կարգով և ժամկետներում գույքագրվել են պետական պահուստների մաս կազմող արժեքները, և պետական գանձարանին տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, որի արդյունքում պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջնակարգ հանրակրթական դպրոցների) հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի մասին ամփոփ տվյալները: Ստացված տեղեկությունները ճշգրտվել և մուտքագրվել են համապատասխան էլեկտրոնային բազա: Արդյունքում գույքագրվել է ազգային հարստությունը, և գնահատվել է պետական պահուստի իրական չափը:

10. Պետական գանձարան տեղեկատվություն է ներկայացրել 90 կազմակերպություն, որոնց հաշվեկշիռներում հաշվառված են թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրեր:

11. Պետական հիմնարկների հաշվեկշիռներում գտնվող արժեքները պետական գանձարանի կողմից տարանջատված և դասակարգված են` ըստ պետական պահուստի արժեքների և ազգային պահուստի արժեքների:

12. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի Հանրապետության թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները` ոսկի` 65,3 կգ (N 2 աղյուսակ), արծաթ` 1443,4 կգ (N 2 աղյուսակ), պլատին` 0,5 կգ (N 2 աղյուսակ) և պալադիում` 0.02 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից` 183,0 կգ (N 2 աղյուսակ):

13. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի` 1.3 կգ (N 3 աղյուսակ), արծաթ` 21.4 կգ (N 3 աղյուսակ), պլատին` 63,4 կգ (N 3 աղյուսակ), պալադիում` 0,2 կգ (N 3 աղյուսակ), իրիդիում` 10,9 կգ (N 3 աղյուսակ), ռոդիում` 0,3 կգ (N 3 աղյուսակ), օսմիում` 2.2 գրամ (N 3 աղյուսակ): Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ` ոսկի` 4,7 կգ (N 3 աղյուսակ), արծաթ` 462,8 կգ (N 3 աղյուսակ), պլատին` 3,5 կգ (N 3 աղյուսակ), պալադիում` 9,1 կգ (N 3 աղյուսակ), ռոդիում` 0,4 գրամ (N 3 աղյուսակ), իրիդիում` 0.1 գրամ (N 3 աղյուսակ):

14. Հաշվառվել են պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառված մեդալները` ոսկի` 1,1 կգ (N 4 աղյուսակ), արծաթ` 33,1 կգ (N 4 աղյուսակ):

15. Նշված արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին արժեքները տրամադրված են միայն տիրապետման և նպատակային օգտագործման իրավունքով:

16. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն` հրապարակվել են Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա ամսվա համար հայտարարված` մետաղների միջազգային միջին գները:

17. Պետական գանձարանի կանոնադրության 5-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` սահմանված կարգով սահմանվել և հրապարակվել են թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ, պլատին, պալադիում) գնման և բացթողման գները: NN 2, 3, 4 և 5 գրաֆիկներով ներկայացվում է 2018 թվականի ընթացքում պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողման գների դինամիկան:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշման համաձայն` պետական գանձարանը 2018 թվականի 3-րդ եռամսյակից «Երևանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա» փակ բաժնետիրական ընկերության հարթակում իրականացրել է 9 աճուրդ, որի ընթացքում օտարման է ներկայացվել 6355 հատ ոսկերչական իր` շուրջ 63.1 միլիոն դրամ արժողությամբ, սակայն, գնորդների կողմից գնման հայտ չներկայացվելու արդյունքում պետական պահուստից ոսկերչական իրերի վաճառք չի գրանցվել:

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՐԺԵՔՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումները                    |Չափի |Առկա     |Շուկայական      |

|ը/կ|                                |միա- |քանակու- |արժեքը          |

|   |                                |վորը |թյունը`  |(դրամ)          |

|   |                                |     |2019     |                |

|   |                                |     |թվականի  |                |

|   |                                |     |հունվարի |                |

|   |                                |     |1-ի      |                |

|   |                                |     |դրությամբ|                |

|   |                                |     |(քաշը)   |                |

|___|________________________________|_____|_________|________________|

|   |Ոսկի, այդ թվում`                |գրամ |  94680.6|   1240193220.74|

|___|________________________________|_____|_________|________________|

|1. |Ոսկյա իրեր                      |գրամ | 80034.1 |    959822857.48|

|___|________________________________|_____|_________|________________|

|2. |Մետաղական ոսկի                  |գրամ | 14647.8 |    280370363.26|

|___|________________________________|_____|_________|________________|

|   |Արծաթ, այդ թվում`               |գրամ |105402.74|     33895051.15|

|___|________________________________|_____|_________|________________|

|3. |Արծաթյա իրեր                    |գրամ | 74149.8 |     28503223.82|

|___|________________________________|_____|_________|________________|

|4. |Մետաղական արծաթ /տարաների հետ   |գրամ | 31252.9 |      5391827.33|

|   |միասին/                         |     |         |                |

|___|________________________________|_____|_________|________________|

|5. |Պլատին                          |գրամ |  3043.6 |     37348246.10|

|___|________________________________|_____|_________|________________|

|6. |Պալադիում                       |գրամ |  1376.7 |     23121905.57|

|___|________________________________|_____|_________|________________|

|7. |Օսմիումի օքսիդ                  |գրամ |     4.32|                |

|___|________________________________|_____|_________|________________|

|8. |Թանկարժեք քարեր` ադամանդ,       |կարատ|  3575.76|    594359354.10|

|   |ադամանդի հումք                  |     |         |                |

|___|________________________________|_____|_________|________________|

|9. |Թանկարժեք քարեր` ալմաստի քարեր  |կարատ|   761.94|       210415.7 |

|   |և  հումք                        |     |         |                |

|___|________________________________|_____|_________|________________|

|10.|Թանկարժեք քարեր` զմրուխտ        |կարատ|   256.36|      3443700.0 |

|___|________________________________|_____|_________|________________|

|11.|Աճեցված մարգարիտ                |գրամ |102875.03|      6216595.6 |

|___|________________________________|_____|_________|________________|

|12.|Արհեստական քարեր                |հատ  |  4795   |       615470.0 |

|___|________________________________|_____|_________|________________|

|13.|Կիսաթանկարժեք քարեր             |կարատ|   417.40|        76000.0 |

|___|________________________________|_____|_________|________________|

|14.|Արհեստական քարերից շարաններ     |գրամ |  1177.40|        48000.0 |

|___|________________________________|_____|_________|________________|

|15.|Զարդեր` արծաթի և  ոչ թանկարժեք  |գրամ |  4741.14|      1243473.01|

|   |մետաղի համադրությամբ            |     |         |                |

|___|________________________________|_____|_________|________________|

|   |Ընդամենը                        |     |         |   1940771431.94|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՌՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

._____________________________________________________________________.

|NN |Կազմակերպության          |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի  |

|ը/կ|անվանումը                |քաշը (գրամ)                            |

|   |                         |_______________________________________|

|   |                         |ոսկի   |  արծաթ  |պլատին|պալա-|թ.մ.    |

|   |                         |       |         |      |դիում|համա-   |

|   |                         |       |         |      |     |ձուլվածք|

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|1. |«Հովհաննես Թումանյանի    |    2.5|   2061.4|      |     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|2. |«Երվանդ Քոչարի թանգարան» |       |    178.1|      |     |        |

|   |ՊՈԱԿ                     |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|3. |Եղիշե Չարենցի անվան      |  313.0|  32579.1|  13.2|     |        |

|   |գրականության և  արվեստի  |       |         |      |     |        |

|   |թանգարան                 |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|4. |«Փայտարվեստի թանգարան»   |       |    600  |      |     |        |

|   |ՊՈԱԿ                     |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|5. |«Արամ Խաչատրյանի անվան   |  106.0|    103.2|   8.3| 0.02|        |

|   |տուն-թանգարան» ՊՈԱԿ      |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|6. |«Էրեբունի» պատմահնագիտա- |       |   3178.4|      |     |        |

|   |կան արգելոց-թանգարան»    |       |         |      |     |        |

|   |ՊՈԱԿ                     |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|7. |«Ավետիք Իսահակյանի       |       |   3239.4|      |     |        |

|   |տուն-թանգարան» ՊՈԱԿ      |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|8. |«Ցուցահանդեսային կենտրոն»|       |   2058.1|      |     |        |

|   |ՊՈԱԿ                     |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|9. |«Կարեն Դեմիրճյանի անվան  |   77  |    153.2|   5.5|     |        |

|   |տուն-թանգարան» ՀՈԱԿ      |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|10.|«Հայաստանի ազգային       |  109.5| 176283.7|      |     |        |

|   |պատկերասրահ» ՊՈԱԿ        |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|11.|«Պատմամշակութային        |  256.2|   6118.6|      |     |        |

|   |արգելոց-թանգարանների և   |       |         |      |     |        |

|   |պատմական միջավայրի       |       |         |      |     |        |

|   |պահպանության             |       |         |      |     |        |

|   |ծառայություն» ՊՈԱԿ       |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|12.|«Գյումրու ժողովրդական    |   28.6|   4848.2|   2.8|     |        |

|   |ճարտարապետության և       |       |         |      |     |        |

|   |քաղաքային կենցաղի        |       |         |      |     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|13.|«Նիկողայոս Ադոնցի անվան  |       |   1001.6|      |     |        |

|   |Սիսիանի պատմության       |       |         |      |     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|14.|«Հայ և  ռուս ժողովուրդ-  |       |     74  |      |     |        |

|   |ների բարեկամության       |       |         |      |     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|15.|«Գեղարքունիքի երկրա-     |       |   7987.6|      |     |        |

|   |գիտական թանգարան» ՊՈԱԿ   |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|16.|Ծաղկաձորի «Օրբելի        |   28.6|   314.04|   2.8|     |        |

|   |եղբայրների տուն-թանգարան»|       |         |      |     |        |

|   |ՊՈԱԿ                     |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|17.|Հրազդանի երկրագիտական    |   38.2|    264.6|   2.8|     |        |

|   |թանգարան                 |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|18.|«Երևանի  պատմության      |  426.1|  60255.3|  16.5|     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|19.|ՀՀ ԳԱԱ-ի ցեղասպանության  |   28.4|   1601.9|      |     |        |

|   |թանգարան                 |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|20.|«Հովհաննես Շարամբեյանի   |   18  | 122408.0|      |     |        |

|   |անվան ժողովրդական արվեստի|       |         |      |     |        |

|   |թանգարան» ՊՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|21.|Հայաստանի պատմության     |62607.5| 553051.4| 425.8|     |183029.1|

|   |թանգարան                 |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|22.|Սարդարապատի ազգային      |  378.8| 463343.8|      |     |        |

|   |թանգարան                 |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|23.|«Կոմիտասի թանգարան-      |   88.1|    171.9|      |     |        |

|   |ինստիտուտ» ՊՈԱԿ          |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|24.|Գյումրու «Հովհաննես      |       |    566.8|      |     |        |

|   |Շիրազի հուշատուն-        |       |         |      |     |        |

|   |թանգարան» ՀՈԱԿ           |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|25.|«Սիլվա Կապուտիկյանի անվան|  790.2|    908.9|      |     |        |

|   |տուն-թանգարան» ՀՈԱԿ      |       |         |      |     |        |

|___|_________________________|_______|_________|______|_____|________|

|   |Ընդամենը                 |65296.8|1443351.2| 477.5| 0.02|183029.1|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

.___________________________________________________________________________

|NN|Կազմակերպու-  |      Թանկարժեք մետաղների քաշը (գրաամ)                  |

|ը/|թյան          |________________________________________________________|

|կ |անվանումը     |ոսկի  | արծաթ |պլատին  |պալա- |իրիդիում|ռո-  |օս-  |համա|

|  |              |      |       |        |դիում |        |դիում|միում|ձուլ|

|  |              |      |       |        |      |        |     |     |վածք|

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|1 |        2     |  3   |   4   |   5    |   6  |   7    |  8  |  9  | 10 |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|1.|«Անալիտիկ»    |   7.3|  11.63|  431.83| 28.53|        |     |     |    |

|  |ՊՓԲԸ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|2.|«Երևանի       |      |       |        |      |        |     |     |    |

|  |ջերմաէլեկտրա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|3.|«Հայաստանի    |  71.2|  872.9|   631.3|  13.6|    49.5|281.1|     |    |

|  |ազգային պոլի- |      |       |        |      |        |     |     |    |

|  |տեխնիկական    |      |       |        |      |        |     |     |    |

|  |համալսարան»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|4.|«Հեռահաղորդակ-|      |       |        |      |        |     |     |    |

|  |ցության       |      |       |        |      |        |     |     |    |

|  |հանրային      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|5.|«Հայաստանի հե-|      |       |        |      |        |     |     |    |

|  |ռուստատեսային |      |       |        |      |        |     |     |    |

|  |և  ռադիոհաղոր-|      |       |        |      |        |     |     |    |

|  |դիչ ցանց» ՓԲԸ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|6.|«Մոլեկուլային |      |       |  621.39|      |        |     |     |    |

|  |կենսաբանության|      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|7.|«Հայկենսա-    |   5.2|       |  334.67|      |        |     |     |    |

|  |տեխնոլոգիա»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտաարտադրական|      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|8.|«Օրգանական և  |  15.9| 1557.9|  1409.9|119.48|        |     | 2.23|    |

|  |դեղագործական  |      |       |        |      |        |     |     |    |

|  |քիմիայի գիտա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |տեխնոլոգիական |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|9.|«Երկրաբանական |  54.9|       | 7072.27|      |        |     |     |    |

|  |գիտությունների|      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|10|«Ֆիզիկական    | 359.2| 1091.8|40529.36|      |10533.83|     |     |    |

|  |հետազոտու-    |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյունների     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|11|«Ընդհանուր և  |  60.3|  368.5|   10642|  5.26|  268.25|     |     |    |

|  | անօրգանական  |      |       |        |      |        |     |     |    |

|  | քիմիայի      |      |       |        |      |        |     |     |    |

|  | ինստիտուտ»   |      |       |        |      |        |     |     |    |

|  | ՊՈԱԿ         |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|12|«Ռադիոֆիզիկայի| 209.5| 5772.8|    83.6|  25.2|        |     |     |    |

|  |և  էլեկտրոնի- |      |       |        |      |        |     |     |    |

|  |կայի ինստի-   |      |       |        |      |        |     |     |    |

|  |տուտ» ՊՈԱԿ    |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|13|«Ակադեմիկոս   |      |   20.8|  110.47|      |        |     |     |    |

|  |Լ. Ա. Օրբելու |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան         |      |       |        |      |        |     |     |    |

|  |ֆիզիոլոգիայի  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|14|«Ակադեմիկոս   |      |       |        |      |        |     |     |    |

|  |Ս. Խ. Ավդալբե-|      |       |        |      |        |     |     |    |

|  |կյանի անվան   |      |       |        |      |        |     |     |    |

|  |առողջապահու-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան ազգային  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ» ՓԲԸ|      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|15|«Հիվանդություն|      |       |    94.3|      |        |     |     |    |

|  |ների վերա-    |      |       |        |      |        |     |     |    |

|  |հսկման և      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կանխարգելման  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ազգային       |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|16|«Վնասվածքաբա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |նության և     |      |       |        |      |        |     |     |    |

|  |օրթոպեդիայի   |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|17|«Ճառագայթային |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկության և  |      |       |        |      |        |     |     |    |

|  |այրվածքների   |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|18|«Վ. Ա. Ֆանար- |    64|       |     3.3|      |        |     |     |    |

|  |ջյանի անվան   |      |       |        |      |        |     |     |    |

|  |ուռուցքաբանու-|      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան ազգային  |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|19|«Իջևանի       |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|20|«ՀՀ պետական   |      |  562.3|   408.4|      |        |     |     |    |

|  |ագրարային     |      |       |        |      |        |     |     |    |

|  |համալսարան»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|21|«Ճարտարապետու-|      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան և        |      |       |        |      |        |     |     |    |

|  |շինարարության |      |       |        |      |        |     |     |    |

|  |Հայաստանի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ազգային       |      |       |        |      |        |     |     |    |

|  |համալսարան»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|22|«Ռուբիկ       |      |       |        |      |        |     |     |    |

|  |Հարությունյանի|      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան Աբովյանի|      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|23|«Դիլիջանի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|24|Գյումրու      |      |       |        |      |        |     |     |    |

|  |«Միջազգային   |      |       |        |      |        |     |     |    |

|  |կարմիր խաչի   |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան պոլիկլի-|      |       |        |      |        |     |     |    |

|  |նիկա» ՓԲԸ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|25|«Վանաձորի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |պետական համալ-|      |       |        |      |        |     |     |    |

|  |սարան» ՊՈԱԿ   |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|26|«Վանաձորի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |Ս. Թևոսյանի   |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան պետական |      |       |        |      |        |     |     |    |

|  |պոլիտեխնիկական|      |       |        |      |        |     |     |    |

|  |քոլեջ» ՊՈԱԿ   |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|27|«Հրազդանի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |մարզային արյան|      |       |        |      |        |     |     |    |

|  |բանկ» ՊՓԲԸ    |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|28|«Գյումրու     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինֆեկցիոն-հակա|      |       |        |      |        |     |     |    |

|  |տուբերկուլյո- |      |       |        |      |        |     |     |    |

|  |զային հիվանդա-|      |       |        |      |        |     |     |    |

|  |նոց» ՓԲԸ      |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|29|«Գյումրու թիվ |      |       |        |      |        |     |     |    |

|  |2 պոլիկլինիկա»|      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|30|«Գյումրու թիվ |      |       |        |      |        |     |     |    |

|  |1 պոլիկլինիկա»|      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|31|«Սամարիթեր»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |վերականգնողա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |կան կենտրոն»  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|32|«Գյումրու մոր |      |       |        |      |        |     |     |    |

|  |և  մանկան     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ավստրիական    |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիվանդանոց»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|33|«Գյումրու     |      |       |        |      |        |     |     |    |

|  |արյան փոխ-    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ներարկման     |      |       |        |      |        |     |     |    |

|  |կայան» ՓԲԸ    |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|34|«Արթիկի       |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|35|«Մարալիկի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |առողջության   |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|36|«Գյումրու շտապ|      |       |        |      |        |     |     |    |

|  |բուժական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |օգնության     |      |       |        |      |        |     |     |    |

|  |կայան» ՓԲԸ    |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|37|«Գյումրու     |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|38|«Շիրակի մարզի |      |       |        |      |        |     |     |    |

|  |Գյումրու Վ.   |      |       |        |      |        |     |     |    |

|  |Աբաջյանի անվան|      |       |        |      |        |     |     |    |

|  |ընտանեկան     |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկության    |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|39|Ա. Ի.         |   327| 7439.0|  663.14| 0.242|        |     |     |    |

|  |Ալիխանյանի    |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան ազգային |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |լաբորատորիա   |      |       |        |      |        |     |     |    |

|  |(Երևանի       |      |       |        |      |        |     |     |    |

|  |ֆիզիկայի      |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ)    |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|40|«ՀՀ փորձա-    |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|41|ՀՀ ԳԱԱ-ի      |   8.5|   99.6|        |      |        |     |     |    |

|  |«Փորձաքննու-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյունների     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ազգային       |      |       |        |      |        |     |     |    |

|  |բյուրո» ՊՈԱԿ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|42|ՀՀ ԳԱԱ-ի «Ա.  |      |       |    17.5|      |        |     |     |    |

|  |Նալբանդյանի   |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան քիմիական|      |       |        |      |        |     |     |    |

|  |ֆիզիկայի      |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|43|ՀՀ ԳԱԱ-ի      |      |       |        |      |        |     |     |    |

|  |«Բուսաբանու-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան          |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|44|«Ամասիայի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |առողջության   |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|45|«Երևանի       |  11.8|   0.65|    0.02|      |        |     |     |    |

|  |պետական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |համալսարան»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|46|«Չափագիտության|      | 356.79|        |    10|        |     |     |    |

|  |ազգային       |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|47|«Խ. Աբովյանի  |      |       |  155.39|      |        |     |     |    |

|  |անվան պետական |      |       |        |      |        |     |     |    |

|  |մանկավարժական |      |       |        |      |        |     |     |    |

|  |համալսարան»   |      |       |        |      |        |     |     |    |

|  |հիմնադրամ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|48|ՀՀ էկոնոմիկայի|  77.9|   14.4|        |      |        |     |     |    |

|  |նախարարություն|      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|49|«Ն. Բ.        |      | 157.11|  116.99|      |        |     |     |    |

|  |Հակոբյանի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան ընդհա-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |նուր հիգիենայի|      |       |        |      |        |     |     |    |

|  |և  մասնագիտա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |կան հիվանդու- |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյունների     |      |       |        |      |        |     |     |    |

|  |հայկական      |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտահետազո-   |      |       |        |      |        |     |     |    |

|  |տական ինստի-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |տուտ» ՓԲԸ     |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|50|«Հատուկ պոլի- |      |       |        |      |        |     |     |    |

|  |կլինիկա» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|51|«Մաշկաբանու-  |      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան և  սեռա- |      |       |        |      |        |     |     |    |

|  |վարակների     |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտաբժշկական  |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՓԲԸ  |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|52|ՀՀ ԳԱԱ-ի      |      |       |    12.3|      |        |     |     |    |

|  |«Կենդանաբանու-|      |       |        |      |        |     |     |    |

|  |թյան և  հիդրո-|      |       |        |      |        |     |     |    |

|  |էկոլոգիայի    |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |կենտրոն» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|53|«Հայաերոնավի- |      |       |        |      |        |     |     |    |

|  |գացիա» ՓԲԸ    |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|54|«Կուրորտաբա-  |      |       |  171.97|      |        |     |     |    |

|  |նության և     |      |       |        |      |        |     |     |    |

|  |ֆիզիկական     |      |       |        |      |        |     |     |    |

|  |բժշկության    |      |       |        |      |        |     |     |    |

|  |գիտահետազո-   |      |       |        |      |        |     |     |    |

|  |տական         |      |       |        |      |        |     |     |    |

|  |ինստիտուտ»    |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|55|Համո          |      |    250|        |      |        |     |     |    |

|  |Բեկնազարյանի  |      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան         |      |       |        |      |        |     |     |    |

|  |«Հայֆիլմ»     |      |       |        |      |        |     |     |    |

|  |կինոստուդիա»  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՓԲԸ           |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|56|«Աբովյանի     |      |       |        |      |        |     |     |    |

|  |պետական       |      |       |        |      |        |     |     |    |

|  |էներգետիկական |      |       |        |      |        |     |     |    |

|  |քոլեջ» ՊՈԱԿ   |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|57|«Գյումրու թիվ |      |  434.5|        |      |        |     |     |    |

|  |4 արհեստագոր- |      |       |        |      |        |     |     |    |

|  |ծական պետական |      |       |        |      |        |     |     |    |

|  |ուսումնարան»  |      |       |        |      |        |     |     |    |

|  |ՊՈԱԿ          |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|58|ՀՀ մշակույթի  |      |2370.68|        |      |        |     |     |    |

|  |նախարարության |      |       |        |      |        |     |     |    |

|  |«Թ. Ալթունյանի|      |       |        |      |        |     |     |    |

|  |անվան երգի -  |      |       |        |      |        |     |     |    |

|  |պարի պետական  |      |       |        |      |        |     |     |    |

|  |համույթ» ՊՈԱԿ |      |       |        |      |        |     |     |    |

|__|______________|______|_______|________|______|________|_____|_____|____|

|  |Ընդամենը      |1272.6|21381.4| 63415.8| 202.3|   10852|281.1| 2.23|    |

.___________________________________________________________________________

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2019
N 375-Լ
Որոշում