Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Գ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2019 թվականի N 433-Ա

 

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի օգնական Գայանե Մարկոսյանին 2019 թվականի ապրիլի 22-26-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Շանսի նահանգ)` «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» խորագրով նախաձեռնությունների 2-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

2. Անդրեյ Ղուկասյանի և Գայանե Մարկոսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Շանսի նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.2019
N 433-Ա
Որոշում