Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ԷԼՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՎԻԹ ԷԼՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2019 թվականի N 435-Ա

 

ԴԱՎԻԹ ԷԼՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 3-րդ բաժնի պետ Դավիթ Էլոյանին և նույն նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող Վահան Հովհաննիսյանին 2019 թվականի մայիսի 12-28-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` Եվրասիական տնտեսական միության դատարանի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության և 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 14-ը` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին մասնակցելու նպատակով:

2. Դավիթ Էլոյանի և Վահան Հովհաննիսյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Էլոյանի և Վահան Հովհաննիսյանի` Բելառուսի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.2019
N 435-Ա
Որոշում