Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆԵՐ ...

 

 

600.0006.100300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2000 թվականի N 6

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի 2000 թվականի կանխատեսվող սպառման քանակը և էներգետիկական պաշարների ծավալները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի հետևյալ քվոտաները.

 

__________________________________________________________________

       Թիվ     Կազմակերպության                   Էլեկտրաէներգիայի

                անվանումը                        առաքման 2000 թ.

                                                 քվոտաները (մլն

                                                 կՎտժ)

__________________________________________________________________

       1.   «ՀԱԷԿ» ՓԲԸ                               1860.17

 

       2.   «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ                      1690.26

 

       3.   «Երևանի   ՋԷԿ» ՊՓԲԸ                       417.17

 

       4.   «Սևան-Հրազդանյան  կասկադ» ՊՓԲԸ            396.20

 

       5.   «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ                       855.00

 

       6.   «Հայէներգո» ՊՓԲԸ-ի Ձորա ՀԷԿ                89.00

 

       7.   «Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ»          9.45

 

8.  «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան

            Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ                             7.71

 

       9.   «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ»,             3.31

            «Ազատեկ ՀԷԿ»,

 

10.  «Կապանի էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ»,

            «Ողջի-3 ՀԷԿ»                               23.37

 

11.  «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ

             (Շաքիի Հէկ)                                  2.72

 

      12.   «Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ            1.75

 

      13.   «Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ                          1.73

 

      14.   «Գամմա-էներգո» ՓԲԸ (Արմավիրի ՀԷԿ)           4.39

 

      15.   «Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ)              1.57

 

      16.   «Իջևանի  ՀԷԿ» ԲԲԸ                           1.98

 

17.  «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047)

            «Երևանյան  լճի մերձպարտվարային ՀԷԿ»         2.70

 

18.  «Էներգիա» ՍՊԸ (Կաթնաղբյուր-Երևան ջրատար)  1.00

 

      19.   Ընդամենը (քվոտավորված առաքում)                5369.48

 

2.Ընդունել ի գիտություն, որ

 

2.1 Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները կարգավորվում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն:

2.2. Սույն որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի քվոտաներում ներառված չէ 2000 թվականին արտահանվող էլեկտրաէներգիան:

2.3. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲ-ի կողմից, պայմանով, որ սահմանված կարգով փոփոխություն կատարվի քվոտաներում և արտադրող ընկերությունների ու «Հայէներգո» ՊՓԲ-ի միջև կնքված պայմանագրերը գրանցվեն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:

2.4. Սույն որոշմամբ սահմանված քվոտաների փաստացի կատարման կիսամյակային արդյունքներից ելնելով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կկատարի տարեկան քվոտաներում և կքննարկի ներհամակարգային սակագների վերանայման անհրաժեշտությունը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.03.2000
N 6
Որոշում