ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2019 թվականի N 410-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Համաձայնագրի հոդվածների 2-րդ հոդվածի 3-րդ բաժնի (c) կետի և 7-րդ բաժնի դրույթներով, ինչպես նաև «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» և «2018 թվականի ընտրողական կապիտալի մասին» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կառավարիչների խորհրդի համապատասխանաբար թիվ 663 որոշման 3-րդ պարբերության (e) կետի և թիվ 664 որոշման 3-րդ պարբերության (f) կետի պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ` ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) Համաշխարհային բանկի անդամ պետության համար նախատեսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալում լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,409,273.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը հավասարաչափ բաշխել 2021, 2022 և 2023 թվականների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջև և վճարումները կատարել կանխիկ:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լրացնել և ստորագրել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալների բաժանորդագրության հայտերի իրավական հուշագիրը` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 410-Ա որոշման
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
Հարգելի պարոն կամ տիկին
Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի` «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:
Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:
Իրավական հուշագիրը կցվում է:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետություն
--------------------------
Ստորագրություն
ՀՀ ֆինանսների նախարար`
Ամսաթիվ`
Փոխնախագահ և գլխավոր քարտուղար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
1818 Հ փողոց, ՆՎ
Վաշինգտոն, Կ.Շ. 20433
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 410-Ա որոշման
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
Հարգելի պարոն կամ տիկին
Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի` «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:
Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:
Իրավական հուշագիրը կցվում է:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետություն
--------------------------
Ստորագրություն
ՀՀ ֆինանսների նախարար`
Ամսաթիվ`
Փոխնախագահ և գլխավոր քարտուղար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
1818 Հ փողոց, ՆՎ
Վաշինգտոն, Կ.Շ. 20433
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 410-Ա որոշման
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
Հարգելի պարոն կամ տիկին
Սույնով Հայաստանի Հանրապետությունը բաժանորդագրվում է 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի` «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման 3-րդ պարբերության և 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման 3-րդ կետի դրույթներով սահմանված կարգով:
Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հայտնում եմ, որ նշված բաժանորդագրումը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները:
Իրավական հուշագիրը կցվում է:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետություն
--------------------------
Ստորագրություն
ՀՀ ֆինանսների նախարար`
Ամսաթիվ`
Փոխնախագահ և գլխավոր քարտուղար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
1818 Հ փողոց, ՆՎ
Վաշինգտոն, Կ.Շ. 20433
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի
11-ի N 410-Ա որոշման
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` բանկ) կանոնադրական կապիտալի 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերին, որոնք բաշխվել են «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման (այսուհետ` որոշում) համաձայն:
2. Որոշման 3-րդ պարբերության (e) կետի համաձայն` անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն` լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը` նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:
3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում` այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի` ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով` համաձայն ստորև նշվածի.
Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]: Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:
4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար` կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:
5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:
6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցվել են սույն իրավական հուշագրին:
7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:
------------------------
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
[Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված է
իրավաբանական կարծիք ներկայացնել
ՀՀ կառավարության գործողությունների մասին]
Ամսաթիվ`
[ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները` նախքան իրավական հուշագիրը ներկայացնելը]:
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 410-Ա որոշման
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` բանկ) կանոնադրական կապիտալի 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման (այսուհետ` որոշում) համաձայն:
2. Որոշման 3-րդ պարբերության (f) կետի համաձայն` անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն` լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը` նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:
3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում` այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի` ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով` համաձայն ստորև նշվածի.
Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]: Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:
4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար` կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:
5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:
6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցվել են սույն իրավական հուշագրին:
7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:
------------------------
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
[Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված է
իրավաբանական կարծիք ներկայացնել
ՀՀ կառավարության գործողությունների մասին]
Ամսաթիվ`
[ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները` նախքան իրավական հուշագիրը ներկայացնելը]:
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 11-ի
N 410-Ա որոշման
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՎԱՉԱՓ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ)
ԻՐԱՎԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
1. Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` անդամ պետություն) որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` բանկ) կանոնադրական կապիտալի 166 (հարյուր վաթսունվեց) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 663 որոշման (այսուհետ` GCI որոշում) համաձայն, և 194 (հարյուր իննսունչորս) լրացուցիչ բաժնեմասերի, որոնք բաշխվել են «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» կառավարիչների խորհրդի թիվ 664 որոշման (այսուհետ` SCI որոշում) համաձայն (այսուհետ` երկուսը միասին` որոշումներ):
2. GCI որոշման 3-րդ պարբերության (e) կետի և SCI որոշման 3-րդ պարբերության (f) կետի համաձայն` անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր նախաձեռնեն` լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու համար: Սույն իրավական հուշագրի նպատակն է անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը ներկայացնելը` նման բաժանորդագրության կապակցությամբ իրենց պարտավորությունները կատարելու նպատակով:
3. Անդամ պետությունը լիազորված է բաժանորդագրվել լրացուցիչ բաժնեմասերի և կատարել դրանց հետ կապված վճարումներ, այդ թվում` այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են, և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի` ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով` համաձայն ստորև նշվածի.
Ա. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ]: Բ. [ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿՑԵԼ ԿԻՐԱՌԵԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ]:
4. Անդամ պետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` բանկի Համաձայնագրի հոդվածներով և «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» որոշմամբ, ինչպես նաև նշված 3-րդ պարբերության օրենսդրական ակտերով սահմանված իր պարտականությունները կատարելու համար` կանոնադրական կապիտալի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու նպատակով:
5. Սույն իրավական հուշագիրն ուղեկցող Բաժանորդագրության փաստաթուղթն ստորագրվել է (անունը, ազգանունը) (պաշտոնը) կողմից, ով Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն է այս հարցում:
6. Նշված 3-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան օրենքների և կանոնադրությունների պատճենները կցված են սույն իրավական հուշագրին:
7. Ստորև ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբանական հարցերով պատասխանատու պաշտոնյան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել նշված հարցերի կապակցությամբ:
------------------------
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
[Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված է
իրավաբանական կարծիք ներկայացնել
ՀՀ կառավարության գործողությունների մասին]
Ամսաթիվ`
[ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` Խնդրում ենք լրացնել սույն ձևաչափը, ջնջել չակերտներում գտնվող բոլոր ծանոթագրությունները նախքան սույն Իրավական հուշագրի ներկայացումը]: