Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2019 թվականի N 412-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 2012 թվականի արտադրության 18480.0 հազ. դրամ սկզբնական արժեքով «Տոյոտա Լենդ Քրուզեր 150 2.7 GAS» մակնիշի մեքենան` 5174.4 հազ. դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2019
N 412-Ա
Որոշում