Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2019 թվականի N 414-Ա

 

i

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2018 թվականին ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 60,186,666.66 դրամ (առանց ԱԱՀ) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի ապրիլի 18-ի

N 414-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

._____________________________________________________________________.

|NN|Գույքի անվանումը          |Քա-  |Ձեռք- |Ձեռքբերման  |Ընդամենը`    |

|ը/|                          |նակը |բերման|գինը (դրամ) |ձեռքբերման   |

|կ |                          |(հատ)|տարե- |            |արժեքը (դրամ)|

|  |                          |     |թիվը  |            |             |

|__|__________________________|_____|______|____________|_____________|

|1.|Սերվեր HPE ProLiant BL460c|5    |2018  |6,574,398.67|32,871,993.33|

|  |Gen10 10Gb_20Gb           |     |      |            |             |

|  |FlexibleLOM Configure-to  |     |      |            |             |

|  |863442-B21                |     |      |            |             |

|__|__________________________|_____|______|____________|_____________|

|2.|Տվյալների պահպանման       |1    |2018  |15,958,132.5| 15,958,132.5|

|  |համակարգ HPE MSA 2050 SAN |     |      |            |             |

|  |DC LFF Storage Q1J00A     |     |      |            |             |

|__|__________________________|_____|______|____________|_____________|

|3.|Սվիչ Brocade 8/24c Power  |2    |2018  |5,678,270.42|11,356,540.83|

|  |Pk+                       |     |      |            |             |

|  |SAN Swch for BL AJ821C    |     |      |            |             |

|__|__________________________|_____|______|____________|_____________|

|  |Ընդամենը                  |     |      |            |60,186,666.66|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2019
N 414-Ա
Որոշում