Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

11 ապրիլի 2019 թվականի N 431-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2019 թ. ապրիլի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի ապրիլի 11-ի

N 431-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա:

3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

4. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը բաղկացած է տեքստային մասից և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակից:

5. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է`

1) մշակովի հողեր.

2) մարգագետիններ.

3) ծառածածկ տարածքներ.

4) թփուտապատ տարածքներ.

5) ջրածածկ տարածքներ.

6) բուսականությունից զուրկ տարածքներ:

6. Մշակովի հողերի դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի`

1) գյուղատնտեսական նշանակության հողերից` վարելահողերի 100 տոկոսը և բազմամյա տնկարկների 100 տոկոսը.

2) բնակավայրի հողերի բնակելի կառուցապատման` տնամերձ և այգեգործական հողերի 60 տոկոսը.

3) անտառային հողերից` վարելահողերի 100 տոկոսը:

7. Մարգագետինների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի`

1) գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքների 100 տոկոսը, արոտավայրերի 100 տոկոսը և այլ հողատեսքերի 20 տոկոսը.

2) բնակավայրերի հողերից` խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

3) հասարակական և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

4) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

5) հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

6) անտառային հողերից` խոտհարքների 100 տոկոսը, արոտների 100 տոկոսը և այլ հողերի 20 տոկոսը:

8. Ծառածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի`

1) անտառային հողերից` անտառների 100 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):

9. Թփուտապատ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի`

1) անտառային հողերի թփուտների 100 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):

10. Ջրածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի`

1) ջրային հողերի 90 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքները (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):

11. Բուսականությունից զուրկ տարածքների դասը բաժանվում է երկու խմբի` մարդածին (ձևավորված մարդու գործունեության արդյունքում) և բնածին (բնության կողմից ստեղծված)`

1) մարդածին, բուսականությունից զուրկ տարածքների ծածկույթը ներառում է հողային ֆոնդի`

ա. բնակավայրի հողերի (բացառությամբ տնամերձ և այգեգործական հողերի) բնակելի կառուցապատման հողերի 100 տոկոսը, տնամերձ և այգեգործական հողերի 40 տոկոսը, հասարակական կառուցապատման և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից), խառը կառուցապատման ու ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի 100 տոկոսը,

գ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի 100 տոկոսը,

դ. հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

ե. պահուստային հողերի 100 տոկոսը:

2) բնածին, բուսականությունից զուրկ տարածքների (լճերի ու գետերի ափեր, ավազոտներ, մերկ ժայռեր և մայր ապարներ) ծածկույթը ներառում է հողային ֆոնդի`

ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի 80 տոկոսը,

բ. անտառային նշանակության այլ հողերի 80 տոկոսը,

գ. հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

դ. ջրային հողերի 10 տոկոսը:

i

12. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռի կազմման ժամանակ` հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:

13. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի): Համայնքի ղեկավարը ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հաշվառումն իրականացնելիս` առաջնորդվում է համայնքի փաստացի հողօգտագործման վիճակով: Համայնքի ղեկավարը համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի ցանկացած դասում կատարում է ճշտում` ելնելով առկա իրավիճակից, համապատասխան նշագրում կատարելով տեքստային մասում և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակում:

i

14. Մարզպետն ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում մարզի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, իսկ Երևանի քաղաքապետը կազմում է Երևան քաղաքի հողային ծածկույթի դասակարգումը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը էլեկտրոնային կապի միջոցներով (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային կրիչ, սկավառակ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:

(14-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

15. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը (օգտագործելով նաև տարածական պատկերների տվյալները), կազմում է»Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(15-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

16. «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում:

Ձև

ԱՂՅՈՒՍԱԿ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

(հեկտար)

._________________________________________________________________________.

|                        1. Մշակովի հողերի դաս                            |

|_________________________________________________________________________|

|        Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը           |

|_________________________________________________________________________|

|գյուղատնտեսական      |      բնակավայրի        |        անտառային         |

|_____________________|________________________|__________________________|

|վարելահողեր|բազմամյա |բնակավայրի կառուցապատման|       վարելահողեր        |

|  (100%)   |տնկարկներ|________________________|          (100%)          |

|           | (100%)  |(տնամերձ`|(այգեգործական`|                          |

|           |         |  60%)   |     60%)     |                          |

|___________|_________|_________|______________|__________________________|

|           |         |         |              |                          |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                                                                 |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|                        2. Մարգագետինների դաս                            |

|_________________________________________________________________________|

|      Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը             |

|_________________________________________________________________________|

|գյուղատնտեսական     |բնակավայրի        |հատուկ|հա-  |     Անտառային      |

|                    |                  |պահպան|տուկ-|                    |

|                    |                  |վող   |նշանա|                    |

|                    |                  |տարածք|կու- |                    |

|                    |                  |ների  |թյան |                    |

|____________________|__________________|______|_____|____________________|

|խոտհարք|արոտա-|այլ  |խառը|ընդ-|հասա|այլ|------|-----|խոտհարք|արոտա-|այլ  |

|ներ    |վայրեր|հողա-|կա- |հա- |րակա|հո-|      |     |ներ    |վայրեր|հողա-|

|(100%) |(100%)|տես- |ռու |նուր|կան |ղեր|      |     |(100%) |(100%)|տես- |

|       |      |քեր  |ցա- |օգտա|կա- |   |      |     |       |      |քեր  |

|       |      |(20%)|պատ |գործ|ռու-|   |      |     |       |      |(20%)|

|       |      |     |ման |ման |ցա- |   |      |     |       |      |     |

|       |      |     |    |    |պատ-|   |      |     |       |      |     |

|       |      |     |    |    |ման |   |      |     |       |      |     |

|_______|______|_____|____|____|____|___|______|_____|_______|______|_____|

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                                                                 |

|_________________________________________________________________________|

|                         3. Ծառածածկ տարածքների դաս                      |

|_________________________________________________________________________|

|        Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը           |

|_________________________________________________________________________|

|             անտառային              |  հատուկ պահպանվող տարածքների հողեր |

|____________________________________|____________________________________|

|             անտառներ               |                -                   |

|              (100%)                |                                    |

|                     4. Թփուտապատ տարածքների դաս                         |

|_________________________________________________________________________|

|         Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը          |

|_________________________________________________________________________|

|             անտառային              |  հատուկ պահպանվող տարածքների հողեր |

|____________________________________|____________________________________|

|             թփուտներ               |              -------               |

|              (100%)                |                                    |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                                                                 |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|                         5. Ջրածածկ տարածքների դաս                       |

|_________________________________________________________________________|

|        Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը           |

|_________________________________________________________________________|

|          ջրային հողեր              |  հատուկ պահպանվող տարածքների հողեր |

|              (90%)                 |                                    |

|____________________________________|____________________________________|

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                                                                 |

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|                6. Բուսականությունից զուրկ տարածքների դաս                |

|_________________________________________________________________________|

|                      մարդածին                    |        բնածին        |

|__________________________________________________|______________________|

|     հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական      |    հողային ֆոնդի     |

|                 նշանակությունը                   |    կատեգորիաները/    |

|                                                  |    գործառնական       |

|                                                  |    նշանակությունը    |

|__________________________________________________|______________________|

|     բնակավայրի հողեր     |արդյու|էներգե|հա- |պա- |գյու-|անտա-|հա- |ջրա- |

|                          |նաբե- |տիկա- |տուկ|հուս|ղա-  |ռային|տուկ|յին- |

|                          |րու-  |յի,   |նշա-|տա- |տնտե-|     |պահ-|     |

|                          |թյան, |կապի, |նա- |յին |սական|     |պան-|     |

|                          |ընդերք|տրանս-|կու-|    |     |     |վող |     |

|                          |օգտա- |պորտի,|թյան|    |     |     |տա- |     |

|                          |գործ- |կոմու-|    |    |     |     |րածք|     |

|                          |ման և |նալ   |    |    |     |     |ների|     |

|                          |այլ   |ենթակա|    |    |     |     |    |     |

|                          |արտադ-|ռուց- |    |    |     |     |    |     |

|                          |րական |վածքնե|    |    |     |     |    |     |

|                          |նշանա-|րի    |    |    |     |     |    |     |

|                          |կու-  |      |    |    |     |     |    |     |

|                          |թյան  |      |    |    |     |     |    |     |

|__________________________|______|______|____|____|_____|_____|____|_____|

|բնակելի|հասա-|այլ  |ընդհա-|(100%)|(100%)|----|(100|այլ  |այլ  |----|(10%)|

|կառուցա|րակա-|հողե-|նուր  |      |      |    |%)  |հողա-|հողեր|    |     |

|պատման-|կան  |րի   |օգա-  |      |      |    |    |տես- |(80%)|    |     |

|(առանց |կառու|խառը |գործ- |      |      |    |    |քեր  |     |    |     |

|տնամերձ|ցապատ|կառու|ման   |      |      |    |    |(80%)|     |    |     |

|և  այգե|ման  |ցապատ|(100%)|      |      |    |    |     |     |    |     |

|գործա- |     |ման  |      |      |      |    |    |     |     |    |     |

|կան    |     |     |      |      |      |    |    |     |     |    |     |

|հողերի`|     |     |      |      |      |    |    |     |     |    |     |

|60 %)  |     |     |      |      |      |    |    |     |     |    |     |

|(100%) |     |     |      |      |      |    |    |     |     |    |     |

|_______|_____|_____|______|______|______|____|____|_____|_____|____|_____|

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                                                                 |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը (1+2+3+4+5+6)                                                   |

._________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
11.04.2019
N 431-Ն
Որոշում