ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2019 թվականի N 442-Ա
ՄԱԿ-Ի «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների նախագծերը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների թարգմանությունները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 22-ի
N 442-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԱԿ-Ի «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ. Սուջայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
(խմբի ղեկավար)
Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան
առողջության պահպանման վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման
ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Լ. Քարամյան - ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Ալ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու
իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ
Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր
վարչության 3-րդ վարչության պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի
հարցերի բաժնի պետ
Գ. Հովակիմյան - ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական
կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման
կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Կ. Կույումջյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և
ժողովրդագրության բաժնի պետ
Մ. Մկրտչյան - ՀՀ գլխավոր դատախազության
կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման
վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Օհանյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի
քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների քննության վարչության
հատկապես կարևոր գործերով քննիչ (համաձայնությամբ)
ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի օգնական
Լ. Ղարիբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի
վարչության երեխաների իրավունքների պաշտպանության
բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության համայնքային ծառայության հարցերի
վարչության առաջատար մասնագետ
Հ. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի 1-ին
քարտուղար (խմբի քարտուղար)