Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2019 թվականի N 447-Ա

 

ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի ապրիլի 24-ից 28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դալլաս)` «Երկիր իքս 2019» ցուցահանդես-կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

2. Գևորգ Լոռեցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դալլաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականություններ կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2019
N 447-Ա
Որոշում