Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2019 թվականի N 452-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանին 2019 թվականի մայիսի 20-23-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)` «Նույն նպատակներ, տարբեր ճանապարհային քարտեզներ» խորագրով 5-րդ էլեկտրոնային կառավարման կոնֆերանսին և դրան նախորդող նախարարական միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Գայանե Սերոբյանի` Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2019
N 452-Ա
Որոշում