ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 ապրիլի 2019 թվականի N 228-Ա
 
Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Տ. Ավինյան
 
2019 թ. ապրիլի 25
Երևան
 
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. ապրիլի 25-ի
N 228-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
    Ս. Վ. Սիսեռյան     - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար 
                         (աշխատանքային խմբի ղեկավար) 
                         
    Կ. Ղազարյան        - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» 
                         ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) 
                         
    Ս. Կիրակոսյան      - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և  
                         հողաշինարարության վարչության պետ 
                         
Ա. Հարությունյան   - Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական
բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման
նախապատրաստման և լուծարման բաժնի պետ
 
    Ա. Գևորգյան        - Երևանի  քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի 
                         տնօրեն (համաձայնությամբ) 
                         
    Ս.  Մանուկյան      - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» 
                         հիմնադրամի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն 
                         (համաձայնությամբ):