Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅ ...

 

 

040.0208.260400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2000 թվականի N 208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 55-րդ տարեդարձին նվիրված` Մոսկվայում կայանալիք հանդիսություններին և զորահանդեսին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միությանը հատկացնել 5163.0 հազ. դրամ, որից 3838.0 հազ. դրամը` գործուղման ծախսերի և 1325.0 հազ. դրամը` հանդերձանքի ձեռքբերման համար, Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Մոսկվա մեկնող պատվիրակության անդամներին (25 մարդ) հատկացնելու է Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ավիատոմսեր` 90 տոկոս զեղչով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2000
N 208
Որոշում