Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0209.260400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2000 թվականի N 209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի կույրերի միավորման դուստր ձեռնարկություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի կույրերի միավորման դուստր ձեռնարկություններին 2000 թվականի ընթացքում հիմնական գործունեության արդյունքում իրենց կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված կամ մաքսային մարմիններում վճարված) փոխհատուցելու նպատակով հատկացնել 20000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

i

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարի փաստացի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի կույրերի միավորման դուստր ձեռնարկություններին գումար հատկացնելու մասին» N 71 որոշման 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2000
N 209
Որոշում