Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-25-Ո-75

2019թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Քննարկելով 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 70-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մարտի 11-ի թիվ ԲԴԽ-15-Ո-58 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված վարչական մասնագիտացման 10 դատավորների և Արդարադատության նախարարի կողմից առաջարկված չորս իրավաբան գիտնականների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ`

ա) Կարեն Ավետիսյան - Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Ալեքսանդրա Հարությունյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

գ) Գևորգ Սոսյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Կարեն Զարիկյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Միքայել Մելքումյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ):

2) Իրավաբան գիտնական անդամներ`

ա) Էդգար Շաթիրյան (համաձայնությամբ),

բ) Տիգրան Նաղդալյան (համաձայնությամբ):

i

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019թ. ապրիլի 26

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
26.04.2019
N ԲԴԽ-25-Ո-75
Որոշում