Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖԻՋԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖԻՋԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2019 թվականի N 466-Ա

 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖԻՋԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը գործուղել Ֆիջիի Հանրապետություն (Նադի)` Ասիական զարգացման բանկի 52-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Արմեն Հայրապետյանի` Ֆիջիի Հանրապետություն (Նադի) գործուղման հետ կապված ավիատոմսի, գիշերակացի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Ֆիջիի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2019
N 466-Ա
Որոշում