Սեղմել Esc փակելու համար:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2019 թվականի N 467-Ա

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի մայիսի 3-5-ը ներառյալ գործուղել Թբիլիսի` Վրաստանի վարչապետի մամուլի քարտուղարի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով:

2. Վլադիմիր Կարապետյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (այդ թվում` ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար վճարված գումարի փոխհատուցումը) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2019
N 467-Ա
Որոշում