030.0559.290400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Է. Հ. ԻՍԱԲԵԿՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայ կերպարվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի համար նկարիչ Էդուարդ Հմայակի ԻՍԱԲԵԿՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 ապրիլի 2000 թ.
ՆՀ-559