ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2019 թվականի N 468-Ա
ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված` ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերի`
Գևորգ Մինասյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ` 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 29
Երևան