Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 481-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մայիսի 2-ի

N 481-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ս. Սիմոնյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետի տեղակալ

 

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,

                         մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի

                         հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Դարբինյան       - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Կարաբեկյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի խորհրդական

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Ամիրբեկյան      - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների

                         պլանավորման վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Ամիրյան         - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որակի

                         կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Շ. Մելքոնյան       - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման

                         բաժնի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Լ. Սահակյան        - Երևանի  «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման

                         ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Ադոնց           - Երևանի  պետական համալսարանի «Քիմիա»

                         մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող

                         (համաձայնությամբ)

 

    Է. Կիրակոսյան      - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                         միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Սարգսյան        - Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Պողոսյան        - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և  

                         իրավական խմբի տնօրեն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2019
N 481-Ա
Որոշում