Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2019 թվականի N 486-Լ

 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով`

1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ որոշում)

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից` յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ, որոնք խորհրդի կազմում ընդգրկվում են 2 տարի ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ որոշում)

3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները` համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու անդամների թեկնածությունները:

(3-րդ կետը փոփ. 17.05.2022 թիվ 520-Լ որոշում)

4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում` նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:

5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:

9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ` օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի մայիսի 3-ի

N 486-Լ որոշման

 

ԿԱԶՄ

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Արտաշես Թումանյան  - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)

 

    Վարդան Ասցատրյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային

                          փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ

                          (խորհրդի նախագահի տեղակալ)

 

    Նարինե Գուլյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային

                          փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի

                          մասնագետ (խորհրդի քարտուղար)

 

    Արսեն Միխայլով      - «Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա» ՀԿ

                          (համաձայնությամբ)

 

    Իրինա Գասպարյան     - «Խայադթա» ասորական կազմակերպությունների

                          ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ)

 

    Մարի Սիմոնյան       - Հայաստանի «Երևանի  բելառուսների համայնք

    Իրինա Պողոսյան        «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ)

 

    Վիկտոր Վուխրեր      - «Տևտոնիա»  գերմանացիների մշակութային ՀԿ

    Մարտին Մինասյան       (համաձայնությամբ)

 

    Խդր Հաջոյան         - «Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ)

 

    Սաիդ Ավդալյան       - Երիտասարդ եզդիներ ՀԿ համաձայնությամբ

 

Լիանա Հարությունյան - Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական

    Իրինա Կոնցևիչ         ՀԿ (համաձայնությամբ)

 

    Մարիա Լազարևա       - «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ

                          (համաձայնությամբ)

 

    Էլլինա Պողոսյան     - Երևանի  «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ)

 

    Ռիմա Վարժապետյան    - «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ)

 

    Վիլլի Վայներ        - «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ

                          (համաձայնությամբ)

 

    Ելենա Հակոբյան      - «Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ)

 

Աիդա Հարությունյան - Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա»

ՀԿ (համաձայնությամբ)

 

Սվետլանա Նամչևաձե - «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ

    Նինո Սպանդերաշվիլի     (համաձայնությամբ)

 

Աննա Հարությունյան - «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ

    Ալլա Մինասյան          (համաձայնությամբ)

 

    Կնյազ Հասանով       - «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ

                          (համաձայնությամբ)

 

    Վաքիլ Ամիրյան       - «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 30.10.2019 թիվ 1570-Լ, 05.05.2020 թիվ 530-Լ, 22.02.2022 թիվ 204-Լ, 17.05.2022 թիվ 520-Լ որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2019
N 486-Լ
Որոշում