Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2019 թվականի N 488-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հարցերով գրասենյակի և Շվեյցարիայի կառավարության կողմից համատեղ կազմակերպվող Աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Արտակ Սաֆարյանի և Լուսինե Ժամհարյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ֆելիքս Ցոլակյանի և Արմինե Հայրապետյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մայիսի 3-ի

N 488-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ֆ. Ցոլակյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Սաֆարյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական  

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ

                         պետություններում, միջազգային

                         կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության

                         այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների

                         նախարարության ներկայացուցիչ, Սենդայի ազգային

                         համակարգող

 

    Լ. Ժամհարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության այլ

                         պետություններում, միջազգային

                         կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության

                         այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների

                         նախարարության ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2019
N 488-Ա
Որոշում