Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի գիտական պոտենցիալն ամրապնդելու, հիմնարար գիտությունների հետագա զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, հանրապետության գիտական կարելիությունները ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանն առավել արդյունավետ նպատակաուղղելու անհրաժեշտությունից ելնելով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիան վերանվանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հովանավորվող, ինքնակառավարվող գիտական հաստատություն է, որը միավորում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամներին, համակարգի գիտաշխատողներին և արտասահմանյան անդամներին, կոորդինացնում է հանրապետությունում հիմնարար գիտական հետազոտությունները և գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների և սահմանված կարգով հաստատված իր օրենսդրության հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության իշխանությունների պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից:

4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հատկացվող միջոցների, պետական պատվերի, պայմանագրերի հիման վրա և իր օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հիմնարար հետազոտություններ գիտության կարևորագույն բնագավառներում:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան`

առաջադրում է հիմնարար հետազոտությունների պետական ծրագրերի, միասնական գիտատեխնիկական քաղաքականության հայեցակարգի իր մոտեցումները և մասնակցում է դրանց իրականացմանը.

մասնակցում է գիտահետազոտական ծրագրերի և դրանց արդյունքների փորձաքննությանը, այդպիսի փորձաքննության սկզբունքների ու մեթոդների մշակմանը, սահմանված կարգով իրականացնում է փորձաքննություն հիմնարար գիտությունների բնագավառում.

իրականացնում է գիտական, կրթական և մշակութային ներդաշնակ համակարգի ձևավորմանն ու հանրապետության գիտական ներուժի զարգացմանն ուղղված և իր օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն:

6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում հիմնականում պահպանել ակադեմիական գիտական ինստիտուտների վարչակազմակերպական միասնությունը` ապահովելով այդ ինստիտուտների ընդհանուր գիտական ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից:

7. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանի խնդրանքը ակադեմիայի նոր պրեզիդենտի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային.

ա) մեկամսյա ժամկետում, համաձայն գործող կարգի, իրականացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընտրություններ.

բ) հաշվի առնելով ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման և Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմավորման ու ղեկավարման գործում, քննության առնել նպատակային կարգով ակադեմիայի պատվավոր պրեզիդենտի կարգավիճակ սահմանելու հարցը` Վիկտոր Համազասպի Համբարձումյանին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ ընտրելու համար, պահպանելով պետության կողմից նրան վերապահված արտոնությունները.

գ) մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրինադրությունը:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության, մյուս նախարարությունների ու գերատեսչությունների փոխհարաբերությունները հստակեցնելու, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության հետագա միահյուսման հարցերի օրենսդրական կարգավորման, գիտության աշխատողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ.

i

մինչև գիտության և բարձրագույն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը քննության առնել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունների մասին» որոշման պահանջներից ելնելով հնարավոր սեղմ ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրենսդրությունը:

 

9 մարտի 1993 թվական

ՆՀ-210

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.03.1993
N ՆՀ-210
Հրամանագիր