Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0211.290400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2000 թվականի N 211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ինստիտուտների մասնաշենքերի արտահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից, և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի («Կրթություն և գիտություն») 10 ենթախմբի (»Գիտություն») «10. Թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսեր» տողով նախատեսված գումարը պակասեցնել 147289 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի (»Հիմնական խմբին չդասվող ծախսեր») 06 ենթախմբի (»Այլ ծրագրեր») «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:

i

2. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 147289 հազ. դրամ, այդ թվում` Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտին` 27939,5 հազ. դրամ, ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտին` 14311,8 հազ. դրամ, բուսաբանության ինստիտուտին` 8760,2 հազ. դրամ, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտին` 5528,8 հազ. դրամ, «Մաշտոց» ինժեներական կենտրոնին` 6874,5 հազ. դրամ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին` 8894,5 հազ. դրամ, հնագիտության և ազգագրության ինստիտուտին` 32390,0 հազ. դրամ, որից 20000,0 հազ. դրամ շենքի ջեռուցման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքների համար, ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին` 35054,0 հազ. դրամ, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` 7535,7 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար:

(2-րդ կետը խմբ. 28.09.00 թիվ 598 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված գումարները հատկացնել նախահաշվային փաստաթղթերի, թերության և կատարողական ակտերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2000
N 211
Որոշում