ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2019 թվականի N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
(որոշումը փոփ. 18.06.2019 թիվ 783-Ա, 26.06.2019 թիվ 822-Ա, 09.07.2019 թիվ 905-Ա որոշումներ)
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 09.07.2019 թիվ 905-Ա որոշմամբ սույն որոշման մեջ «տնտեսական
զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ
Բաբայանին» բառերը պետք է փոխարինել «պետական գույքի կառավարման
կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին» բառերով: Սակայն 18.06.2019 թիվ
783-Ա, 26.06.2019 թիվ 822-Ա որոշումներով նծված հատվածն արդեն
երկու անգամ փոփոխվել է: Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը ստիպված է
փոփոխությունը կատարել իր հայեցողությամբ:
-----------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 6
Երևան