Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 485-Ա

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով և բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների` վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել` ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուների հետ կնքել պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 6

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2019
N 485-Ա
Որոշում