ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2019 թվականի N 486-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում օտարելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 2-ի
N 486-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N/N| Մակնիշը |Պետական|Թողարկման|Նույնացման|Սկզբնա-|Հաշվեկըշ|
|ը/կ| |համարա-|տարեթիվը |համարը |կան |ռային |
| | |նիշը | | |արժեքը |արժեքը |
| | | | | |(ՀՀ |(վերագնա|
| | | | | |դրամ) |հատված) |
| | | | | | |(ՀՀ |
| | | | | | |դրամ) |
|_____________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին |
|_____________________________________________________________________|
|1. |Հունդայի Սոնատա |208LL60|2006 |KMNET41C3 |9500000| 0|
| |2.4 | | |6A252031 | | |
|___|___________________|_______|_________|__________|_______|________|
|2. |Վազ 21214 |181LL60|2006 |XTA2121406|3634000| 0|
| | | | |1807142 | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 2-ի
N 486-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N/N| Մակնիշը |Պետական|Թողարկման|Նույնացման|Սկզբնա- |Հաշվեկըշ|
|ը/կ| |համարա-|տարեթիվը |համարը |կան |ռային |
| | |նիշը | | |արժեքը |արժեքը |
| | | | | |(ՀՀ |(ՀՀ |
| | | | | |դրամ) |դրամ) |
|_____________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների |
| նախարարություն |
|_____________________________________________________________________|
|1. |TOYOTA CAMRY |201LL60|2010 |JTHBE40K30|12000000| 0|
| | | | |3203820 | | |
|___|__________________|_______|_________|__________|________|________|
|2. |TOYOTA COROLLA |206LL60|2014 |NMTBB4JE70|10000000| 4536700|
| | | | |R050801 | | |
|___|__________________|_______|_________|__________|________|________|
|3. |TOYOTA COROLLA |190LL60|2015 |NMTBBOJEL |10000000| 5983900|
| | | | |OR109459 | | |
._____________________________________________________________________.