Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 492-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 19-ի վճռով (գործ N ԵԿԴ/0356/02/17) տիրազուրկ ճանաչված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ստորև նշված բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել`

1) Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» կայարանի տարածքում գտնվող 20 տոննա բեռնատարողությամբ 14 (գործարանային համարներ` 3285334, MMMU295252, MMMU7041305, MMMU7074778, 2829795, 3841068, BDZU1152474, INBU2598436, MMMU1315414, MMMU3252444, MMMU7168748, SZDU2580090, SZDU2817643, SZDU3057102) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրի» կայարանի տարածքում գտնվող 2 (գործարանային համարներ` SZDU002033776, SZDU002044333) բեռնարկղերը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը.

2) Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» կայարանի տարածքում գտնվող 20 տոննա բեռնատարողությամբ 6 (գործարանային համարներ` 3841432, 3841704, 7210581, MMMU0283784, MMMU0505364, SCXU6043811) բեռնարկղերը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում ընդգրկելու աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում ընդգրկելու աշխատանքների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով ամրացված գույքը ներառել կոնցեսիոն ակտիվների կազմում և օրենքով սահմանված կարգով փոխանցել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` երկամսյա ժամկետում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(որոշումը փոփ. 12.12.2019 թիվ 1782-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2019
N 492-Ա
Որոշում